ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

install.am

Ընկերությունը առաջարկում է ցանկացած բարդության կայքերի մշակում: Արդի աշխարհում մեծ դեր են խաղում կազմակերպությունների և անհատների կայքերը/բլոգները/: Կայքը հանդիսանում է կազմակերպության դեմքը: Անհրաժեշը է նշել, որ ընկերության կողմից ստեղծված բոլոր կայքերը դինամիկ են, այսինքն ունեն հնարավորություն անմիջապես ՎԵԲ ինտերֆեյսի միջոցով կառավարվելու: Եթե կա անհրաժեշտություն նոր նյութ տեղադրել կայքում, կամ եղած նյութերում կատարել փոփոխություններ, ապա դա կատարվում է անմիջապես բրաուզերում. ընդամենը հավաքելով օգտագործողի անուն և գաղտնաբառ, կայքի պատասխանատուն կարող է կատարել փոփոխություններ, աշխատելով ինչպես Microsoft Word ծրագրում: Ընկերությունը առաջարկում է ամենապարզ կայքերից /այցեքարտ/ մինչև ամենաբարդ /օնլայն խանութներ, և հատուկ լուծումներ հատուկ նպատակների համար/ ընկած ամբողջ սպեկտրը:

Կայքերի մշակումից բացի առաջարկում ենք նաև նրա պարունակության մշակում և տեղադրում` հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներով:

install.am-ի մյուս առաջարկը վերաբերվում է կայքերի օպտիմիզացիային: Այսօր գործարարության հիմնական նշանակետը մրցակցությունն է: Ինտերնետով առևտուրը, ծառայությունների որոնումը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում: Մարդիկ իրենց կարիքները հոգալու համար առաջինը դիմում են ինտերնետին, ավելի կոնկրետ որոնողական համակարգերին /google, yahoo, yandex, rambler, ask և այլն/: Որպեսզի գործարարի առաջարկած ծառայությունները, ապրանքները հասանելի լինեն, պետք է նրա կայքը որոնողական համակարգում բարձր տեղեր զբաղեցնի: Դրա համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ իրականացնել կայքի ներքին կառուցվածքի և արտաքին թափանցիկությունը բարձրացնելու, ուղղելու վրա: Այդ բոլոր միջոցառումների համալիրը install.am-ը իրականացնում է բարձր պատասխանատվությամբ և հիմնավորված քայլերով/որոշ մասը նշված է մեր կայքում/: