առաջխաղացում

Կոնտեքստային գովազդ

Կոնտեքստային գովազդը դա ինտերնետային գովազդի տեսակ է, որը ընտրողաբար ցուցադրվում է այցելուներին, որոնց հետաքրքրությունները համընկնում են կոնկրետ ապրանքի կամ ծառայության հետ: Գովազդվող նյութի և կայքում տվյալ բաժնի նյութի համապատասխաությունը ապահովելու համար օգտագործվում է բանալի-բառերի սկզբունքը: Այդ բանալի-բառերի վրա են հիմնվում նաև որոնողական համակարգերը, որոնման արդյունքները հրապարակելիս: Գրեթե բոլոր որոնողական համակարգերը առաջարկում են կոնտեքստային գովազդը, որպես ծառայություն (Google AdWords, Yandex Direct):

Կայքերի առաջխաղացում

Կայքի օպտիմալացումը դա միջոցառումների համակարգ է, որի արդյունքում բարձրացվում է կայքի դիրքը որոնման համակարգերի արդյունքների էջերում, օգտագործողների որոշակի հարցումների դեպքում: Ինչքան բարձր է կայքի դիրքը որոնման արդյունքներում, այնքան մեծանում է հավանականությունը, որ հենց ձեր կայք կայցելի պոտենցիալ հաճախորդը, որը և իր հերթին կխթանի ձեր գործունեության բարելավմանը համացանցի միջոցով: Կայքի դիրքը որոնման արդյունքներում կախված է մի շարք գործոններից, որոնցից են կայքի արագ աշխատանքը, կայքի հետաքրքիր և օրիգինալ պարունակությունը, վերնագրերի ու ենթավերնագրերի ճիշտ ընտրությունը, կոդաին հատվածի օպտիմա