կայքերի ստեղծում

Փոքր բիզնես

Փոքր բիզնեսի համար նախատեսված կայքերը արտացոլում են կազմակերպության պաշտոնական կարգավիճակը համացանցում: Ի տարբերություն կայք-այցեքարտերի փոքր բիզնեսի համար նախատեսված կայքերը լինում են առավել ծավալուն (10-20 էջ) և պարունակում են ավելի մանրամասն տեղեկություններ ապրանքների եւ ծառայությունների վերաբերյալ: Կառուցվածքը նույնպես տարբերվում է, այն հաճախ ներառում է մի շարք բաղադրիչներ եւ մոդուլներ, որոնք չեն օգտագործվում կայք-այցեքարտերի ստեղծման դեպքում:

Առցանց խանութներ

Առցանց խանութը ժամանակակից վաճառքի եղանակ է, որը հնարավորություն է տալիս վաճառել ապրանքը համացանցում: Առցանց խանութը լիարժեք ֆունկցիոնալությամբ խանութ է, միայն այն տարբերությամ, որ ցուցափեղկը տեղակայված է համացանցում: Այս կայքերը հիմնականում շատ մեծ ծավալի են լինում և ունենում են շատ բարդ կառուցվածք: Այլ կայքերից առցանց խանութը հիմնականում տարբերվում է այն ծրագրային մոդուլներով որոնք թույլ են տալիս ավտոմատացնել վաճառքի գործընթացը ինտերնետում: Դիզայնի տեսանկյունից նախընտրելի է հնարավորին պարզը, ինչպիսին են այսօրվա շատ հայտնի և հաջողակ կայքեր:

Կորպորատիվ

Կորպորատիվ կայքերը արտացոլում են կազմակերպության հիմնավոր ներկայացուցչությունը համացանցում: Սա օպտիմալ լուծում է ցանկացած ընկերության համար: Կորպորատիվ կայքերի ծավալը, որպես կանոն մեծ է և կարող է պարունակել հազարավոր էջեր: Կառուցվածքը հիմնականում բարդ և բազմամակարդակ է լինում: Կայքում մանրամասն նկարագրվում է կազմակերպության ողջ գործունեությունը, այստեղ կարող են տեղ գտնել կազմակերպության ծառայությունները, ապրանքների կատալոգներ իրենց նկարագրություններով, առանձին բաժիններ այցելուների, հաճախորդների և գործընկերների համար:

Pages